Մեր Մասին
Մեր Մասին
Հիմնադրելով Nurazyan Construction ընկերությունը՝ մենք սահմանել ենք մեկ հստակ նպատակ՝ ստեղծել բարձրորակ, ժամանակակից և ճարտարապետական ինքնատիպությամբ առանձնացող նախագծեր։
Այսօր մեր առաջին խոշոր բնակելի նախագիծը՝ View26-ը, արդեն մոտենում է շինարարության ավարտին։ Երևանի կենտրոնում կառուցվող View26-ը համատեղում է քաղաքի սրտում ապրելու առավելությունները՝ առանձնացված, հարմարավետ և անվտանգ բնակելի միջավայրի հետ։
Նախագծի իրականացման ողջ ընթացքում մենք առաջնահերթություն ենք տվել շինարարության որակին, հուսալիությանը և յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ ուշադրությանը՝ կիրառելով բարձրակարգ և երկարաժամկետ օգտագործման համար նախատեսված նյութեր ու ժամանակակից ինժեներական լուծումներ։ Շենքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սեյսմակայունությանը, էներգաարդյունավետությանը, ձայնամեկուսացմանը, անվտանգության համակարգերին և բնակիչների հարմարավետությանը։








Միաժամանակ Nurazyan Construction-ը սկսում է իր հաջորդ բնակելի նախագծի իրականացումը Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Նախագիծը գտնվում է շինարարության մեկնարկային փուլում և շարունակելու է ընկերության ձևավորած մոտեցումը՝ ժամանակակից ճարտարապետություն, բարձր որակ, ֆունկցիոնալ լուծումներ և ուշադրություն յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ։
Մեր գործունեությունը չի սահմանափակվում միայն սեփական բնակելի նախագծերի զարգացմամբ։ Ընկերությունն իրականացնում է նաև տարբեր տեսակի և բարդության շինարարական աշխատանքներ՝ ապահովելով նախագծերի ամբողջական իրականացումը՝ գաղափարից մինչև ավարտ։
Մենք հետևողականորեն պահպանում ենք շինարարական նորմերն ու ստանդարտները՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և բարձրորակ նյութեր։ Մեզ համար որակը մշտապես առաջնային է, իսկ յուրաքանչյուր նոր նախագիծ՝ ավելի բարձր նշաձող սահմանելու հնարավորություն։